24 07 2024

Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական զինուժի վերահսկողութան տակ․ լրագրող

Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական  զինուժի վերահսկողութան տակ․ լրագրող

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական  զինուժի վերահսկողութան տակ

Կիրսնցի և Բաղանիսի ծայրերին բարձր ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Դա հոգեճնշող ազդեցություն է թողնում Հայսստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկողների վրա։ Բաղանիս֊Այրումում  հայկական դիրքերը,Ադրբեջանին հանձնելուց հետո, ճանապարհն ադրբեջանական զինուժի թիրախում է՝ մոտ 100 մետր հեռավորությամբ։

Հայկական և ադրբեջանական դիրքերը իրար  շատ մոտ են։ Մեծ բեռնատարներն իրենց ծանրությամբ մեծ փոսեր են առաջացրել Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ Հարսնաքարով ձգվող ճանապարհին,ուստի վարորդները գերադասում են այդ հատվածն անցնել սահմանագոտով՝ ադրբեջանական դիրքերի առջևով։

Մի հարց՝ Նիկոլ Փսշինյանն ինչի՞ դիմաց հանձնեց նախկինում ադրբեջանաբնակ չորս գյուղերի և Կիրանցի տարածքները,եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ  աշխատանքի կանոնակարգն այդպես էլ չի հաստատվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ